Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























