Ոստիկանության Կապանի բաժնում, հոկտեմբերի 15-ին, ժամը 17.40-ին, մի հիմնարկությունից հաղորդում է ստացվել, որ հունվարից  հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մեխանիկական արտադրամասից գողացել են 8 հաստոցների էլեկտրական շարժիչներ` պատճառելով գույքային վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին բերման ենթարկվածները` 17-ամյա Արեն Թ.-ն, 18-ամյա Նարեկ Մ.-ն եւ 15-ամյա Արթուր Մ.-ն  տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ. գողությունը կատարել են ձմռանը, իսկ գողոնը որպես մետաղի ջարդոն վաճառել Կապան քաղաքում:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: