Հայաստանում մամուլն անկախ չէ, բայց ազատ թերթեր եւ էլեկտրոնային թերթերը քիչ չեն։ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայացք» շաբաթաթերթի եւ nyut.am էլեկտրոնային թերթի խմբագիր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը:

Նա ասաց, որ մամուլն անկախ չէ, որովհետեւ այն բիզնես չէ, որ առանց որեւէ մեկի օգնության կարողանանք պահել լրատվամիջոցը։ «Բայց իսկապես կարող ենք ասել, որ ազատ մամուլ ունենք: Այդ ազատությունը մասամբ բավարարում է: Իիհարկե, կան նյութեր, որոնք պետք է գրես շան որդի, բայց շունը չես գրում ստիպված»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը, հավելելով, որ ազատ մամուլի իր բանաձեւն այն է, որ Հայաստանում որեւէ բանաձեւ չկա։

Տարբեր տարիների մի շարք թերթեր խմբագրած Վասակ Դարբինյանն էլ շեշտեց, որ լրատվամիջոցը կոռեկտության չափը պետք է պահպանի, չվիրավորի, ցավոք երբեմն ազատությունը խեղաթյուրվում է, տանում փակուղի։ Նա հիշեց, թե ինչպես մի անգամ «Ազատություն» ռադիոկայանի իր գործընկերներին անվանել էր ազատության գերիներ եւ հավելեց, որ շատ ազատության ձգտումը բերում է դրան։

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ ասաց, որ ազատությունն այն է, երբ չկան անձեռնմխելի անձինք եւ նախապես որոշված թիրախներ։ Նա նաեւ նշեց, որ մամուլն ազատ է այնքանով, ինչքանով ազատ է մարդն ինքը, այն մարդը, որն ունի պրոբլեմներ, կոմպլեքսներ, ինքը ազատ չի։ ամեն մեկը ինքն է որոշում իր ազատության սահման։ Արմինե Օհանյանի խոսքով՝  ինքն աշխատում է, որ այդ սահմանները հնարավոր լայն լինեն, այնքան, քանի դեռ դա չի խանգարում մյուսի ազատությանը, կան բաներ, որոնք չի կարելի։ Եթե նա լրագրողի մեջ կարեւորում է համառությունը, ապա Աշոտ Աղաբաբյանը՝ թեմայի մեջ խորանալու ձգտումը, Վասակ Դարբինյանը՝ խասիաթը։