Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Անանիայի հիշատակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի է բերվել սրբի մասունքակիր աջը: Այն եկեղեցում կլինի մինչեւ երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 18:00-ն:

Երեւանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում այսօր մատուցվել է Սուրբ եւ անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Անանիայի: Ս. Պատարագին ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Պատարագիչը արժանապատիվ Տեր Վարդան քահանա Գափոյանն էր: Ս. Անանիան մեր Տեր Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից էր: Նա Ավետարանում հիշատակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս:

Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, Հիսուս տեսիլքով հայտնվում է նրան եւ  քրիստոնյաներին հալածող Պողոսը վերափոխվում է: Ս. Անանիան նրան աղոթքով բժշկում է եւ մկրտության ժամանակ տալիս Պողոս անունը: Ս. Պողոսը այդուհետ  նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում է քրիստոնյաների առաքելությանը: