Հայաստանում տպագիր թերթը չի մահանա, համոզված են հայաստանյան մամուլի խմբագիրները: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայ մամուլի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ տպագիր մամուլը միշտ կլինի, թերթը չի կարող մեռնել, կպակասի, կձեւափոխվի, կզուգակցվի, բայց չի կարող ոչնչանալ։ Նա նկատեց, որ նման խոսակցություններ եղել են նաեւ,երբ հեռուստատեսությունՆ ի հայտ եկավ եւ բոլորը կանխատեսում էին ռադիոյի մահը, սակայն, ինչպես տեսնում ենք, ռադիոն կա։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայացք» թերթի եւ nyut.am կայքի խմբագիր Աշոտ Աղաբաբյանն էլ նշեց, որ ոչ թերթը, ոչ գիրքը չեն մեՌնի, նրանք միշտ մնալու են, գուցե տպաքանակները նվազեն։

Այս հարցին տարբեր ժամանակներում մի շարք թերթեր խմբագրած Վասակ Դարբինյանը պատասխանեց ՀՅԴ-ի կարգախոսով՝  մահ կամ ազատություն։ Նա նշեց, որ թերթերը կմնան, այն, ինչ-որ կատարվում է ամբողջ աշխարհում, մի քիչ ավելի ուշ կլինԻ նաեւ մեզ մոտ։

Խմբագիրները օրվա կապակցությամբ հետաքրքիր դեպքեր պատմեցին իրենց լրագրողական կյանքից։

Արմինե Օհանյանը պատմեց, թե ինչպես մի բարձրաստիճան պաշտոնյայի մասին հոդված էր գրել տարիներ առաջ, եւ վերջինս ամեն ինչ արել էր, որպեսզի իրեն կանչի իր առանձնասենյակ՝ բացատրություններ տալու։ Բանն այն է, որ այդ պաշտոնյան այդ ժամանակ փորձում էր նախարար դառնալ, իսկ իր գրած հոդվածը խանգարել էր։ Երբ Արմինե Օհանյանը գնացել էր նրա առանձնասենյակ, վերջինս բանալիով փակել էր դուռը, սեղանի տակից հանել էր ատրճանակը, «թե հենց հիմա գյուլլելու եմ քեզ, դե ես էլ ասի՝ ինչ ուզում եք, արեք»։

«Հայացքի» եւ nyut.am-ի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ հարցազրույց էր վերցնում քաղաքի պարետից, վերջինս նրան խնդրել էր դուրս գալ, քանի որ շատ կարեւոր զրույց ուներ «ներքին գծով», բայց Աշոտ Աղաբաբյանը դուրս գալուց առաջ հասցրել էր միացնել ձայնագրիչը եւ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել էր։ Հարցազրույցից հետո, երբ լսել էր ձայնագրությունը, այն տվել էր խմբագրին, ով տարել էր Կառավարության եւ դրա շնորհիվ երկու մարդու կյանք փրկվել էր, նրանք պետք է այդ օրը թռչեին ինքնաթիռով, բայց չէին թռել։