Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման համար 2014 թ. կհատկացվի 181,4 մլն դրամ: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2014 թ. նախագծում: Նախատեսվում է բուժել 1035 հիվանդանոցային դեպք:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաեւ կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնությունը կիրականացվի մաշկավեներաբանական դիսպանսերներում: Ծրագրի շրջանակներում ներառվել են նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնության ծախսերը: