Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Մասնավորապես՝ կլուծարվի Գերատեսչական հսկողության վարչությունը, իսկ Հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման եւ ընթացիկ հսկողության վարչությունը կվերանվանվի Կազմակերպման եւ հսկողության վարչություն,
Բացի այդ՝ կլուծարվի Հետաքննության վարչությունը, դրա փոխարեն կստեղծվի Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:
Փոփոխությունները մասմաբ պայմանավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր պահանջներով՝ հարկային հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ: Նշված դրույթից բխում է, որ հարկային եւ մաքսային իրավախախտումների վերաբերյալ ստացված նյութերով հանցագործության հատկանիշների առկայության դեպքում պետք է հարուցվի քրեական գործ եւ կատարվի նախաքննություն:





























