«Արփա-Սեւան» թունելի անմխիթար վիճակի պատճառով ներկայումս Սեւանա լիճ է տեղափոխվում մոտ 200 մլն/մ3 ջուր, նախխատեսված 450 մլն/մ3-ի փոխարեն:

Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման ծրագիր (ծրագրի տեւողությունը` 2008-2017թթ.): Ծրագրով հիմնանորոգվելու է թունելի վթարային եւ անմխիթար հատվածները` ապահովելով ջրի հուսալի տեղափոխում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թ. ծրագրված է 1,9 մլրդ դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 505,5 մլն դրամ, կառավարության համաֆինանսավորում`  1,388,2 մլն դրամ:

Արփա-Սեւան թունելի ջրատարը բաղկացած է երկու թունելներից` Կեչուտի ջրամբարից N 1 թունելով ջուրը տեղափոխվում է Եղեգիսի ջրանցույց եւ Եղեգիս գետի ջրառ կառույցը ընդունում է Եղեգիս գետի հոսքը: Այնուհետ N 1 թունելով բերված ջուրն ուղղորդվում է N 2 թունել, որը ջուրը հասցնում է Սեւանա լիճ: