Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի բնակչուհի, 74-ամյա Սրբուհի Կարապետյանը, ով հոկտեմբերի 3-ին վրաերթի էր ենթարկվել հետիոտնի անցումի վրա, մահացելէ հիվանդանոցում, ստացած վնասվածքների պատճառով: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Սրբուհի Կարապետյանը գլխի վնասվածք էր ստացել եւ գտնվում էր կոմայի մեջ: Նա մահացել է Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում: Կնոջ եղբայրը՝ Ռուբիկ Կարապետյանը ժամանել էր Կանադայից, եւ Սրբուհին մահացել է նրա գալուց մեկ ժամ անց:
Սրբուհի Կարապետյանի ընկերուհին՝ 69-ամյա Բեկզադ Շահբազյանը նույն վթարի հետեւանքով գլխի վնասվածք էր ստացել: Նա ապաքինվել էր եւ դուրս գրվել հիվանդանոցից:





























