Հունական Յանինա քաղաքում մարմնավաճառության համար ձերբակալել են ռեստորանում աշխատող 55-ամյա հայ կնոջ: Այդ մասին գրում է «Greek Reporter»-ը: Հունաստանի հյուսիսում գտնվող այդ քաղաքի ռեստորանում կերակուրից բացի առաջարկում էին նաեւ այլ տեսակի ծառայություններ: Կոտլետից, քյաբաբից ու սուվլակիից բացի հաճախորդները կարող էին նաեւ աղջիկ ընտրել:

Սրահի սեփականատերը 45-մյա տղամարդ է: Այդ հաստատությունում հատուկ ծառայությունները մատուցում էին առանձին սենյակում, որտեղ 55-ամյա հայ կինը սպասարկում էր հաճախորդներին: Յանինա քաղաքի ոստիկանները տեղեկացել են, որ սրճարանի տերը փորձել է իր հաճախորդներին համոզել փորձել նաեւ «աղանդերը» արաշակի գումարի դիմաց, ինչը նշված էր ճաշացանկում: Այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել այդ քաղաքացուց, ոստիկանները ստուգում են անցկացրել ու անակնկալ մատուցել սրճարանի տիրոջը: Ոստիկանները ձերբակալել են 45-ամյա տիրոջն ու 47-ամյա մատուցողուհուն՝ մարմնավաճառությամբ զբաղվելու դրդման մեղադրանքով:

55-ամյա հայ կնոջը նույնպես ձերբակալել են մարմնավաճռության մեղադրանքով: Ձերբակալվածները հանդես կգան Յանինայի դատախազի առաջ, քանի որ հայտնաբերվել ու առգրավվել է 775 եվրո չափով գումար, ինչն անօրինական մարմնավաճառության եկամուտ էր: Հայտնաբերվել են նաեւ այլ ապացույցներ, ինչպես օրինակ գրանցամատյան, ինչը վկայում է, որ սրճարանի տերը անօրինական գործունեություն  է ծավալել: