NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ճանապարհորդ-լրագրող Էլիզաբեթ Զաքի՝ «The New York Times»-ում հրապարակված հոդվածը:
Ամեն հանգստյան օր Երեւանի վերնիսաժում տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները դիտում են պարսկական գեղեցիկ գործված գորգեր, հին խորհրդային շքանշաններ, ինքնաեռներ, շախմատներ ու լավ մտահաղացված զարդատուփեր: Դա նման է ժամանակում հետ քայլի՝ դեպի Մետաքսի ուղու շուկայի:
Ճամփից այն կողմ համեստ շինություն է, որը նախատեսված է լսարանի համար, երբ սառը պատերազմը ավարտին էր մոտենում, իսկ հետո որոշ ժամանակով դատարկ է մնացել: Դիմացը վեր է խոյանում Երվանդ Քոչարի 1959թ.-ի «Մելանխոլիան», որը կարծես վկայում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի մասին, որոնց դիամակայել է Հայաստանը կոմունիզմի փլուզումից հետո մոտ 25 տարի առաջ:
Սակայն հուշարձանը ինքնին ցույց է տալիս շինությունը, որտեղ 1995թ.-ից գտնվում է Ժամանակակից փորձարարական արվեստի հայկական կենտրոնը: ԱՄՆ-ում բնակվող հայ ներգաղթյալների կողմից հիմնված կենտրոնը, որը շատերի կողմից համարվում է Հայաստանում մշակությային հեղափոխության ու վերածննդի էպիկենտրոն, ներկայացնում է երիտասարդ հայ նկարիչ-ավանգարդիստների աշխատանքները, իր մեծ լսարանի համար կազմակերպում է համերգներ ու ներկայացումներ:
Մյուս նախնական աշխատանքների շարքում կենտրոնի նկարիչները 1995թ.-ին նախաձեռնել ու կազմակերպել են Հայաստանի մասնակցությունը Վենետիկյան բիենալին, ինչը շարունակել են 8 տարի: Իսկ հաստատության ղեկավարները նախատեսում են անցկացնել շրջանավարտների անվճար ուսուցում արվեստի ու ճարտարապետության բնագավառում՝ Նյու-Յորքում ամերիկյան Արվեստի թանգարանի օրինակով:
1 միլինո բնակչություն ունեցող Երեւանի համար գեղարվեստական հեղինակութան հետքը նկատելի էր անցյալ դարում: 1972թ.-ին Խորհրդային Միությունն ժամանակակից արվեստի իր առաջին թանգարանը բացեց հենց այստեղ: Քաղաքի ազգային գեղարվեստի թանգարանը ցույց է տալիս նախկին Խորհրդային Միության տարածքում եվրապական վարպետների հավաքածուների շարքում մեծությամբ երրորդ ցուցադրությունը: Ինքը Երեւանը անցյալի բարձրակարգ ազնվական տեսք ունի վարդագույն տուֆից 19-րդ դարի իր շենքերով՝ կանաչ ծառուղիների երկայնքով:
Փորձարարական արվեստի կենտրոնից բացի այստեղ է նաեւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: 2009թ.-ի նոյեմբերին բացված կենտրոննն ունի ընդարձակ հավաքածու, որոնց շարքում են Մարկ Շագալի ու Ջոն Ալթունի աշխատանքները, որոնք հայկական ծագում ունեն:
Սակայն, չնայած Երեւանի գեղարվեստական ավյունին, երբ Էդվարդ Բալասանյանն ու նրա կինը`Սոնյան, որոշեցին բացել փորձարարական արվեստի կենտրոնը, նրանք բախվեցին դիմադրության: Էդվարդ Բալասանյանը նշեց. «Արվեստի որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, այն է՝ որոշ արվեստագետներ, որոնք սովորել են խորհրդային տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի նկարիչների միության անդամներն առայժմ կամ չեն հասկանում կենտրոնի դրդապատճառները, կամ էլ մերժում դրա ծրագրերը»:
Բալասանյանները ութ միլիոն մարդ մարդուց բաղկացած հայկական սփյուռքի մաս են կազմում: Նրանք երկուսն էլ ծնվել եւ մեծացել են Իրանում , սակայն, լքել են երկիրը 1979 թ,-ի Իսլամական հեղափոխությունից հետո, եւ, ի վերջո, բնակություն են Նյու-Յորքում: Բայց երբ Հայաստանը 1991 թ.- ին հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախացման մասին, ճարտարապետն ու քաղաքաշինարար Էդվարդ Բալասանյանն ու իր կինը՝ նկարիչ եւ բանաստեղծուհին, ովքեր իրենց աշխատանքները ցուցադրել են ԱՄՆ - ում եւ Եվրոպայում , այդ թվում նաեւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, մեծ հաճույքով վերադարձան իրենց հայրենիք:





























