Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւոյի Մեդինսկայա փողոցում հոկտեմբերի 16-ի երեկոյան սեւ դիմակներով անձինք դաժանաբար ծեծել են ասիական արտաքինով մի տղամարդու եւ կնոջ:

Տղամարդը բազմաթիվ  վերքեր եւ վնասվածքներ է ստացել, կոտրել են նաեւ վերջինիս  քիթը: Կնոջ կողոսկրերը կոտրված են, մարմնին կան բազմաթիվ վերքեր:

Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Այդ մասին Life News-ին հայտնել են Բիրյուլեւոյի հերթապահ մասից: 
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բիրյուլեւոյի թաղամասը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը սպանել էր տեղի բնակիչ Եգոր Շչերբակովին։ Դրանից  հետո տեղի ազգայնականները ավերել էին բանջարեղենի բազան, որտեղ հիմնականում միգրանտներ են աշխատում: 

Խժդժությունների ընթացքում կալանավորվել էր մոտ  400 մարդ, իսկ բանջարեղենի բազան փակվել էր: