Ֆլորիդայում տարհանել են առեւտրի կենտրոնը` դրա տարածքում շաղ տված մոխրի պատճառով:

Սարասոտա քաղաքի «Westfield Southgate Mall» առեւտրի կենտրոնում տագնապ էր հայտարարվել, երբ խանութներից մեկի մոտ կասկածելի սպիտակ փոշի էին հայտնաբերել:   Դեպքի վայր էին հրավիրվել ոստիկաններ եւ վնասակար նյութերի մասնագետներ, մարդկանց տարհանել էին առեւտրի կենտրոնից:

Պարզվել էր, որ «սպիտակ փոշին» աճյունամոխիր է, որն  առեւտրի կենտրոնով շաղ է տվել այցելուներից մեկը: 

Ըստ Fox News-ի, որը վկայակոչում է «lenta.ru»-ն, Ֆլորիդայի բնակիչը շաղ է տվել իր հանգուցյալ հարսնացուի աճյունամոխիրն այն խանութներից մեկի մոտ, որի հետ զույգը հատուկ հիշողություններ ուներ. մահացած կինն աշխատել էր  «Westfield Southgate Mall»-ի խանութներից մեկում:

Ոստիկանության հետ զրույցից հետո մոխիրը շաղ տված տղամարդուն   բաց են թողել` առանց որեւէ մեղադրանք ներկայացնելու: