Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկին տրամադրեց 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիք: ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի որոշմամբ երաշխիքը տրամադրվում է KFW բանկի հետ պայմանավորվածության շրջանակներում:
Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2012թ. հունիսի 11-ին ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում 15 մլն եվրոյի չափով գումար է տրամադրվում ՀՀ ԿԲ-ին:
Նշված պայմանագրի ուժի մեջ մտնելու եւ վարկային միջոցների հասանելիությունն ապահովելու համար նախապայման է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարի կողմից երաշխիքի տրամադրումը, ինչը դիտարկվում է որպես ՀՀ ԿԲ-ին տրամադրվելիք վարկի ապահովման միջոց:





























