71-ամյա Նապոլեոն Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց 210 Դ» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

հայտնում են, թե վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: