Խաղաղության Նոբելյան մրցանակի 11 դափնեկիրներ դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Մուրմանսկում կալանավորված Greenpeace-ի ակտիվիստների վրայից հանել ծովահենության մեղադրանքը, որը նրանց առաջադրվել էր նավթային «Պրիռազլոմնայա» պլատֆորմին բարձրանալու փորձի ժամանակ:
Նամակի հեղինակները Պուտինին կոչ են արել անել ամեն հնարավորը, որպեսզի քննությունը փոխի «Արկտիկ Սանրայզ» նավում ձերբակալված 340 մարդկանց գործողությունների որակավորումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նամակի տակ ստորագրած դափնեկիրների ցուցակը ներկայացված է Greenpeace-ի կայքում:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Նոբելյան դափնեկիրների նամակը, հայտարարել է, որ Պուտինը հարգում է նամակագիրներին, սակայն կարծում է, որ սխալ հասցեատեր են ընտրել, քանի որ նման հարցերը կարող են լուծել միայն քննչական մարմիններն ու դատարանը:





























