Զորի Բալայանը մեծ մարդ է, գրում է, թող գրի,  ուզում եք՝ կարդացեք, ուզում եք՝ ոչ: Այս մասին այսօր հոկտեմբերի 17-ին  հրավիրված ասուլիսին ասել է նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը եւ ավելացրել, որ իր կարծիքով քչերը հավես ունեցած կլինեն երեսուն էջ կարդալ: «Հիմա ճորտի նամակը գոյություն չունեցող կայսրության նախագահին որպես ի՞նչ: Ես դա վտանգ չեմ համարում, վտանգը նրանում է, որ ներկ- բացակաի խնդիր է ով համձայն է նկարներն են հրապարկում: Դա աղաքականպես տգեղ »,-ավելացրեց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով, Իսրայել Օրիի ժամանակ ճիշտ էր, որ ընտրեցին Ռուսաստանը: «Հիմա երկու հարյուր տարի հետո ունի այլ ընտրություն եւ դրված չէ շիա ընտրությունը: Ռուսաստանում կա «մատտրյոշկա» կոչվածներ, երբ բարձրացնում ես տակը մի նոր մատրյոշկա է մնում: Այսինքն, երբ Ռուսական Ռոմանովների իմպերիան կործանվեց, տակը սովետականը մնաց: Սովետականը հանվեց մնաց ԱՊՀ-ն, եթե ԱՊՀ-ն ենք հանում, մնում է Մաքսային միությունը: Մաքսայինն էլ հանենք կմնա Եվրազիան: Այսինքն ռուսական իմպերիան փոքրանալով դառնում է գրպանային իմպերիա: Ուզում եմ ասել իսկապես ժողովրդի մտածելակերպը իմպերիալիստական է»,- մանրամասնեց Ազատ Արշակյանը: