ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դատապարտել է Մոսկվայի Բիրյուլեւո շրջանի դեպքերը եւ կովկասցիների վրա ազգայնականների հարձակումները:

«Նման հակաիրավական գործողությունները, որտեղ էլ որ տեղի ունենան, արժանի են դատապարտման: Ռուսաստանը բազմազգ երկիր է, Աստված չանի այնտեղ բռնկվի «ազգամիջյան հրդեհ»: Մենք դաշնակից երկրին խաղաղություն եւ առաջընթաց ենք ցանկանում», - ընդգծել է Մկրտիչ Մինասյանը եւ միաժամանակ գոհունակություն հայտնել այն կապակցությամբ, որ ենթադրյալ հանցագործը հայ չէ:

Հիշեցնենք, Մոսկվայի Բիրյուլեւո շրջանը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը սպանել էր տեղի բնակիչ Եգոր Շչերբակովին։ Դրանից  հետո տեղի ազգայնականները ավերել էին բանջարեղենի բազան, որտեղ հիմնականում միգրանտներ են աշխատում:

Խժդժությունների ընթացքում կալանավորվել էր մոտ  400 մարդ, իսկ բանջարեղենի բազան փակվել էր: