Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի ԱԳՆ է ուղարկել իր նոտան՝ պահանջելով հյուպատոսական աջակցություն տրամադրել իր քաղաքացի Օրհան Զեյնալովին, որին կասկածում են մոսկովյան Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած սպանության մեջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են Ադրբեջանի դեսպանատանը:
«Մենք նոտան արդեն երեկ ենք ուղարկել»,-հաղորդել են դեսպանատանը:
Նախորդ շաբաթ Բիրյուլեւոյում սպանվել էր 25-ամյա Եգոր Շչերբակովը, ինչը շրջանում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել: Սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովին ձերբակալել են Մոսկվայից 120 կմ հեռավորությամբ՝ Կոլոմնայում:
Ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի Զեյնալովին դատապաշտպան ուղարկեն, եւ եթե պահանջվի, նաեւ թարգմանիչ, ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյոլբյուլ-օղլին՝ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:





























