Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվել է, թե թուրքական զինուժերը պատասխան հրետանային հարված է հասցրել Սիրիայում տեղակայված «Ալ-Կաիդայի» թեւ հանդիսացող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հոկտեմբերի 16-ին, 13։30-ին, Սիրիայի Ազազ քաղաքի հատվածից (գտնվում է «Իրաքում եւ Շամում իսալամական պետություն» խմբավորման հսկողության տակ-խմբ) Թուրքիայի Քիլիսի նահանգի տարածք է արձակվել հրետանային արկ, որը չի պայթել։

«Դեպքի հետ կապված որեւէ վնաս չի եղել, սակայն Ազազում գտնվող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ  2 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համալիրից 4 հրետանային հարված է հասցվել»,-նշվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի տարածքից իրականացվում են ռազամական աջակցություն Սիրիայում կառավարական զորքերի դեմ պատերազմող ահաբեկչական կառույցների դեմ, այդ թվում եւ «Ալ-Կաիդայի» թեւերին։