Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղյակ չէ Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանի՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյաին այրելու մտադրության մասին: Լրագրողների հարցին Հ. Թովմասյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին շատ կարճ պատասխանեց. «Չեմ կարդացել»:
Հիշեցնենք, որ Խ. Ասրյանը հայտարարել է. «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»





























