Գերմանական Spigel Online-ին տված հարցազրույցում ամերիկացի եւ անգլիացի բարձրաստիճան զինվորականները խիստ բացասաբար են գնահատել Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշումը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Spigel Online-ին, իր անունը չհայտնած ամերիկացի մի գեներալ հայտնել է, թե մեծ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ հրաժարվելու չինական ՀՕՊ համակարգերը գնելուց։ «ՆԱՏՕ-ի անդամի կողմից նման կարեւոր զինատեսակը Չինաստանից գնելը ճիշտ չէ»,-ասել է նա։

Մեկ այլ անգլիացի զինվորական նշել է, թե ՀՕՊ համակարգերը Չիանստանից գնելու դեպքում Թուրքիայի անվտանգության մեջ բաց տեղեր են մնալու, որոնք չեն կարող փակվել՝ շեշտելով, թե Թուրքիայի արածը դավաճանություն է։