Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը սպառնացել է ջարդել երկրի ռուս բնակչությանը, եթե Ռուսաստանում չդադարեն ադրբեջանցիների վրա հարձակումները:
Haqqin.az-ը հայտնում է, որ վերոնշյալ կազմակերպությունը Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների վրա հարձակումները դատապարտող հայտարարություն է տարածել: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն ուղարկված հայտարարության մեջ դատապարտվում է Ռուսաստանում իրականացվող հակաադրբեջանական գործողությունները: Կազմակերպությունը նաեւ հայտնում է, որ եթե Ռուսաստանում ադրբեջանցիների վրա հարձակումները չդադարեն, ապա Ադրբեջանում ապրող ռուսների նկատմամբ համարժեք միջոցներ կձեռնարկվեն:
Նշենք, որ Ակիֆ Նագիի գլխավորած այդ կազմակերպությունը մոտ է իշխանամետ շրջանակներին եւ հայտնի է տարաբնույթ ծայրահեղական արարքներով:





























