Աղքատության մակարդակի վրա ամենամեծ ազդեցություն թողնում են կենսաթոշակային ապահովման ծրագրերը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ միայն կենսաթոշակների անբավարար մակարդակի պատճառով աղքատությունն ավելանում է 5.5%-ով: Այդ պատճառով էլ, ըստ նախարարի, կառավարությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները՝ մոտ 25 հազ. անձ աղքատության գծից բարձր կենսաթոշակ կստանա:
Աղքատության մակարդակը, ըստ նախարարի 2011 թ. տվյալներով կազմել է 35%, իսկ 2012 թ. տվյալները կհրապարակվեն առաջիկայում:





























