Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների թիվը կավելանա մեկով: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին որոշեց ստեղծել ճարտարապետության պետական կոմիտե: Կառավարության նիստում հարցը ներկայացրեց Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով էլ հավանաբար կգլխավորի նորաստեղծ կոմիտեն:

Ըստ կառավարության նախագծի՝ կոմիտեն ունենալու է 4 վարչություն, 3 բաժին եւ քարտուղարություն: