ԱՄՆ բախագահ Բարաք Օբաման կողմնորոշվել է երկրի ազգային անվտանգության նախարարի թեկնածության հարցում. հոկտեմբերի 18-ին այդ պաշտոնում կառաջադրվի Ջեյ Ջոնսոնի թեկնածությունը:

Ջոնսոնը Օբամայի առաջին պաշտոնավարության ընթացքում ԱՄՆ պաշտպանության  նախարարությունում զբաղեցրել է իրավաբանական խորհրդատուի պաշտոն: Այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա նշանակալի դեր է խաղացել «Մի հարցրու, մի պատասխանիր» կանոնը չեղյալ համարելու հարցում, որը թույլ չէր տալիս ԼԳԲՏ-հանրությանը բացահայտորեն ծառայել ԱՆ ԶՈւ-ում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

 Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա այդ պաշտոնում կփոխարինի Ջանեթ Նապոլիտանոյին, որն այդ պաշտոնից հեռացել է այս տարվա սեպտեմբերին: Նպոլիտանոն գերատեսչությունը ղեկավարում է 2009թ-ից: