Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 00.43-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոն¬ա¬յին գոտում կազմել է 3 բալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության, հոկտեմբերի 17-ին ժամը 9.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ եւ Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:





























