Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին են ներկայացրել 24-ամյա Հայկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: