Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, 59-ամյա Գագիկ Զ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է Կոտայքի մարզի դատախազություն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն եւ Ինտերպոլի ԱԿԲ: