Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 34 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 55-ամյա Ալվարդ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: