Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս, ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում, զենք է գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ mեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ եւ 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: