Երեւանի Ներքին Չարբախի 15-րդ փողոցի թիվ 61 վագոն-տնակում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ եւ դրան կից օժանդակ շինություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.21-ին, մարվել` 11.31-ին:
Ամբողջությամբ այրվել է Լ. Օ.-ին պատկանող վագոն-տնակը` գույքով եւ կից օժանդակ շինությունը (45 քմ):





























