Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ կմտնեն Շենգենյան գոտում մուտք գործելու կանոնները: Համապատասխան փոփոխությունները ներառվել են Եվրամիության կանոնակարգում: Նորամուծության համաձայն՝ ԵՄ անդամ-պետությունները սահմանափակում են ժամկետները, որի ընթացքում զբոսաշրջիկը իրավունք ունի գտնվելու Շենգենյան գոտի:

Անկախ նրանից, թե ինչ վիզայով է զբոսաշրջիկը մուտք գործում Շենգեն եւ ինչ երկրներ է նա այցելում, նրան թույլատրվում է այնտեղ մնալ 90 օրից ոչ ավելին:

Սեփական զբոսաշրջային վիճակագրությանը պետք է հետեւի ինքը զբոսաշրջիկը: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն: