Ռուսական իշխանությունները քննարկում են նոր պաշտոնի ընդունման հարցը՝ միջկրոնական հարաբերությունների համակարգող:

«Իսկապես, այժմ քննարկվում է պաշտոնի ընդունման հարցը, որի ղեկավարը կզբաղվի նաեւ միջկրոնական հարաբերություններով: Վերջնական որոշումն ավելի ուշ կկայացվի»,- հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ազգամիջյան հարաբերությունների հարցերով Ռուսաստանի նախագահին կից խորհրդի անդամները հայտնել էին մտադրության մասին Վլադիմիր Պուտինի հետ Ուֆայում կայանալիք արտագնա նիստի ժամանակ քննարկել մարդու իրավունքների պաշտպանի կամ հանձնակատարի պաշտոնի ընդունման հնարավորության հարցը, ով կզբաղվի ազգամիջյան հարցերով ու միգրացիոն քաղաքականությամբ: