Պետդուման հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն ընդլայնում է Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերման համար դիմած օտարերկրացիների մերժումների հիմքերի սահմանը:
Նախաձեռնությունն առաջարկում է արգելել ռուսական անձնագիր տրամադրել այն անձանց, որոնց անցյալում արտաքսել են ՌԴ-ից կամ հետադարձի պայմանագրերի հիման վրա Ռուսաստանի կողմից հանձնվել են մեկ այլ պետության, ինչպես նաեւ առչնչվում է որոշման հետ առ այն, որ մինչեւ սահմանափակումների ժամկետի լրանալը Ռուսաստան ժամանելը անցանկանալի է, հաղորդումէ ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Փաստաթղթի հեղինակներն համարում են, որ ընդունված ուղղումները կկրճատեն ներգաղթյալների հոսքը:
Քանի դեռ օրնագիծն ընդունված չէ, արտաքսված անձինք կարող են իրենց հայրենիքում գտնվող հյուպատոսական հաստատություններում դիմել ռուսական քաղաքացիություն ստանալու համար:
ՄԴԾ վիճակագրության համաձայն՝ այս տարի Ռուսաստանի տարածքից արտաքսվել են մոտ 38000 օտարերկրացի ներգաղթյալներ, ավելի քան 1600-ին աքսորել են:





























