Մոսկվայի դատարանը հոկտեմբերի 18-ին ձերբակալել են «Նովիյե Չերյոմուշկի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մագոմեդ Չուրիլովին, որը ղեկավարում էր Բիրյուլյովոյի մթերային բազան: Նա առնվազն մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 15-ը կգտնվի մեկուսարանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ դատարանը երկու ամսվա կալանքի տակ էր վերցրել «Կոնկորդ» անվտանգության ծառայությունների մասնավոր ձեռնարկության տնօրենին՝ Վիկտոր Կոտելեւսկուն, որը պատասխանատու էր Բիրյուլյովոյի մթերային բազայի անվտանգության համար:

Չուրիլովին կասկածում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2013թ.-ի հոկտեմբերի 1-ից 15-ը նա վճարել է ու բնակության վայր է տրամադրել երկու ուզբեկների ու մեկ մոլդովացու:

Այս գործի մեկ այլ մասնակից՝ «Նովիյե Չերյոմուշկի» ընկերության գլխավոր տնօրեն Ալիասհաբ Գաջիեւի նկատմամբ նույնպես հայտարարել են հետախուզում: