«Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան հոկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: