Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին պարզել են, որ 1971 թ. ծնված Արթուր Հ.-ն 2009 թ. աշնանը տներից մեկից գողացել է կենցաղային իրեր` պատճառելով նյութական վնաս: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վերջինս խոստովանել է կատարածը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տանտերը նախկինում ոստիկանություն չի դիմել:

Կատարվում է հետաքննություն: