Ոստիկանության Շենգավիթի բաժնում հոկտեմբերի 16-ին հաղորդում էր ստացվել անծանոթ կնոջ կողմից մեկ այլ կնոջ դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 18-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լիռա Ա.-ն, որը խոստովանել է կատարածը:

Կատարվում է քննություն: