Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հոկտեմբերի 15-ին հաղորդում էր ստացվել Քանաքեռի 15-րդ փողոցի մի տնից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 18-ին, ժամը11.40-ի, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով նշված փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Գեւորգ Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:





























