Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հոկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Սուրեն Ց.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սուրեն Ց.-ն փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին:





























