Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 09.30-ին, Բելինսկու փողոցի տներից մեկից բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Արման Մ.-ն եւ 1981 թ. ծնված Ավագ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք հոկտեմբերի 18-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: