Պակիստանի ավելի քան 2200 քաղաքացիներ զոհվել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռների հարվածների հետեւանքով, որոնցից 400-ը խաղաղ քաղաքացիներ են: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների ու հակահաբեկչական հարցերով հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Բեն Էմերսոնը:

Պակիստանի Ներքին գործերի նախարարության կողմից Էմերսոնի ստացած տվյալների համաձայն՝ 2004թ.-ից ի վեր ԱՄՆ-ի անօդաչու ինքնաթիռների կողմից առնվազն 300 հարված է գրանցվել: ԱՄՆ-ից բացի նման հարվածներ են իրականցնում նաեւ Մեծ Բրիտանիայի ու Իսրեյելի անօդաչու ինքնաթիռները: Պակիստանի տվյալների համաձայն՝ 2200 զոհերից 200-ի մասնակցությունը ահաբեկչական գործողություններին դեռ հաստատված չէ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Էմերսոնը կոչ է արել ԱՄՆ-ին ՄԱԿ ներկայացնել անօդաչու թռչող սարքերի կիրառման օպերացիաների վերաբերյալ տեղեկություններ: