Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում, որ զինվորների թունավորման փաստերը սաբոտաժի հետ են կապված։ Նա լրագրողներին հայտնել է, որ թեեւ չի ցանկանում դեպքերից առաջ ընկնել, սակայն տեղեկություններ կան, որ վերջերս ծավալված դեպքերը սաբոտաժի հետ են կապված։

Միաժամանակ, Ալասանիան ընդգծել է, որ նպատակաուղղված հարձակումները ոչ թե իր դեմ են, այլ վրացական բանակը վարկաբեկելու նպատակ ունեն, հայտնում է «Ինտերպրեսնյուզը»։

«Իմ դեմ ուղղված քաղաքական հարձակումներ նախկինում էլ են եղել, եւ դա ինձ ամենաքիչն է հուզում։ Գլխավոր խնդիրն այն է, որ վրացական բանակը վարկաբեկելու նպատակաուղղված քարոզչություն է տարվում»,- նշել է  Ալասանիան։