«Փաստինֆո»-ի տեղեկություններով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, կոլեգիայի անդամ Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ վերջերս աշխատանքից ազատվեցին գլխավոր դատախազի երկու տեղակալները, կոլեգիայի անդամներ, վարչական շրջանների եւ մարզերի դատախազներ:





























