Միլանի դատարանը արգելել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին երկու տարվա ընթացքում պետական պաշտոն զբաղեցնել՝ քաղաքական գործչի դեմ ֆինանսական խարդախությունների փաստով վճռի հիման վրա:
Իտալիայի խորհրդարանի սենատի հատուկ հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին խորհուրդ է տվել զրկել Բեռլուսկոնիին սենատորի լիազորություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Հանձնաժողովի նիստը կայացել է առանց նախկին վարչապետի մասնակցության, որին ֆինանսական խարդախությունների համար դատապարտել են չորս տարվա ազատազրկման: Սպասվում է, որ մոտ ժամանակներս կնշվի դատական լսումների օրը, որոնց ընթացքում սենատը պետք է հաստատի հատուկ հանձնաժողովի որոշումը:
Իտալիայում գործող «Սեւերինոյի օրենքի» համաձայն, որը գործում է 2012թ.-ի վերջից, ավելի քան երկու տարվա ազատազրկման դատապարտված անձնանց արգելվում է թեկնածություն առաջադրել կամ զբաղվել քաղաքականությամբ:





























