Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երեւանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երեւանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:

Աղջիկը տառապում է ալալիկ հիվանդությամբ՝ չխոսկանությամբ, եւ մտավոր թերհաս է:

Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 155 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, երկար, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով:

Հագին եղել է երկարաթեւ սպիտակ գույնի կապույտ գծերով վերնաշապիկ, ջինսե կապույտ տաբատ, սեւ հողաթափեր:

Նվարդ Արիստակեսյանի մասին որեւէ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 24-02-02, 1-02 հեռախոսահամարներով: