Ոստիկանության քրեական հետախուզոթւթյան գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները, հոկտեմբերի 18-ին, ժամը 22.10-ին,խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երեւանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2/2 հասցեում գործող սրճարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մկրտիչ Ն.-ին, 1978 թ. ծնված Աշոտ Գ.-ին, 1975 թ. ծնված Արսեն Ա.-ին եւ 1986 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 21.30-ին Աշոտ Գ.-ն նշված սրճարանում սեղանի շուրջ նստած ժամանակ բարձր խոսելու ընթացքում իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:
Ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:





























