Պերմի № 40 դպրոցում երեխաների թունավորման նախանշանները հայտնաբերվել էին հոկտեմբերի 16-ին ճաշից հետո: Այդ ժամանակ բժշկի էին դիմել ընդհանուր առմամբ հարյուր աշակերտ ու մեկ ուսուցիչ:

Վերջին տվյալների համաձայն՝ քաղաքի հիվանդանոցում են գտնվում 88 դպրոցականներ. եւս 36-ը բուժվում են տանը: Հայտնի է, որ դպրոցին սննդով ապահովում էր անհատ ձեռներեցը: Նրա դեմ Ռուսաստանի սպառողական վերահսկողությունը արդեն գործ է հարուցել վարչական իրավախախտման դեպքի առթիվ: Այսօր ոչ մի դպրոցում ճաշարան չի աշխատելու,  որոնց սպասարկում է այդ գործարարը, հաղորդում է  Life News-ը:

Մասնագետներն արդեն սննդում, որը տրամադրում էր երեխաներին անհատ ձեռներեցը, հայտնաբերել են տարբեր տեսակի վնասակար բակտերիաներ:

«Խախտումներ են հայտնաբերվել սննդի պատրաստման տեխնոլոգիաներում, կարծում ենք, որ թունավորման հավանական պատճառ կարող էին դառնալ բորշչը կամ կոտլետները. դրանցում արդեն հայտնաբերել են սալմոնելոզ»,- հայտարարել է Պերմի Առողջապայության վարչության պետ Յուրի Պավլեցովը: