ԱՄՆ-ում Ջորջ Բուշի կառավարման ժամանակ ահաբեկչության դեմ գլխավոր պայքարող Դիկ Չեյնին վախենում է, որ գրոհայինների կարող են հեռակա կարգով սպանել իրեն: Անակնկալ խոստովանությունը նա արել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ամերիկայի նախկին փոխնախագահի խոսքով, նա վախենում է, որ իր կարդիոստիմուլյատորը կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես սպանության գործիք, հաղորդում է ՆՏՎ-ն:
Չեյնիի խնդրանքով սարքավորումը վերափոխել են այնպես, որ հաքերները չկարողանան հեռակա կարգով կառավարել իրեն ու սրտի կաթված հրահրեն: Նման սցենար Չեյնին տեսել է ամերիկյան ֆիլմերից մեկում ու համարում է, որ նման բան լիովին հնարավոր է նաեւ իր դեպքում:





























